National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
09.09.2013
Մեկնարկեց հինգերորդ գումարման ԱԺ չորրորդ նստաշրջանը
1 / 12

Սեպտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության պետական օրհներգի հնչյունների ներքո տեղի ունեցավ  հինգերորդ գումարման Ազգային ժողովի չորրորդ նստաշրջանի բացումը, եւ խորհրդարանն սկսեց նստաշրջանի առաջին քառօրյա նիստերի աշխատանքը:

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նախ ներկայացրեց նստաշրջանի, ապա  քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերը, ինչպես նաեւ մի շարք նախագծեր հետաձգելու եւ քննարկման հատուկ ընթացակարգի մասին որոշումները: Քվեարկությամբ խորհրդարանը հաստատեց  օրակարգերի նախագծերը եւ ԱԺ որոշումները:

Նստաշրջանի առաջին նիստում, ԱԺ կանոնակարգի համաձայն, ձեւավորվում է ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով: Աժ նախագահն առաջարկեց վերահաստատել նախկին նստաշրջանում գործող կարգը, ինչը հաստատվեց քվեարկությամբ: Խորհրդարանի նախագահը խմբակցություններին հորդորեց թեկնածուներ առաջադրել  նաեւ էթիկայի հանձնաժողովում ընդգրկվելու համար:

ԱԺ պատգամավորները քննարկեցին ՀՀ կառավարության ներկայացրած «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»  օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը:

Նա տեղեկացրեց, որ պետական արտարժութային պարտատոմսերում ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կատարած ներդրումների դիմաց ստացվող եկամուտների` աղբյուրի մոտ շահութահարկով հարկումը խոչընդոտում է Հայաստանի Հանրապետության արտարժութային պարտատոմսերում ներդրումներ կատարելը, ուստի նախագծով առաջարկվում է պետական արտարժութային պարտատոմսերում ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կատարած ներդրումների դիմաց ստացվող եկամուտները ազատել շահութահարկից:

Գլխադասային՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական տեսակետը նախագծի վերաբերյալ ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը ԱԺ պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին առաջին ընթերցմամբ, որի երկրորդ ընթերցմամբ քննարկումը հատուկ ընթացակարգով կկազմակերպվի առաջին ընթերցմամբ ընդունումից հետո 24 ժամվա ընթացքում:

Ազգային ժողովը քննարկեց Աժ պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Գալուստ Սահակյանի, Արծվիկ Մինասյանի, Աղվան Վարդանյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Թեւան Պողոսյանի, Դավիթ Հարությունյանի համահեղինակությամբ ներկայացված «Հեղինակային իրավունքների եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց Արփինե Հովհաննիսյանը:

Ըստ համահեղինակի՝ օրինագիծը նպատակ ունի առավել մանրամասն սահմանելու թերթերի, ամսագրերի, ինչպես նաեւ ինտերնետային կայքէջերի հոդվածներից քաղվածքների օգտագործման կարգը: Նման կարգավորման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը եւ բազմաթիվ լրատվական կայքերի առկայությունը հնարավորություն են տալիս ազատորեն վերարտադրելու սկզբնաղբյուր թերթերի տեղեկատվական,  վերլուծական հոդվածները: Ընդ որում, հոդվածները շատ հաճախ վերարտադրվում են ամբողջությամբ, այլ ոչ թե նպատակը արդարացնող ծավալով, ինչպես դա նախատեսված է օրենքով, իսկ երբեմն էլ նույնիսկ չի նշվում հոդվածի սկզբնաղբյուրը: Այս դեպքում ամբողջ լրատվական դաշտում առկա տեղեկատվությանը ծանոթանալու համար ընթերցողին երբեմն բավական է այցելել միայն մեկ կայքէջ, ինչի արդյունքում աճում է միայն որոշակի կայքեր այցելությունների քանակը: Ստեղծված իրավիճակում մեծ վնաս է հասցվում հոդվածների սկզբնաղբյուրներին, էականորեն կրճատվում է թերթերի տպաքանակը կամ էլ կայքէջերի այցելությունների քանակը: Պատգամավորի գնահատմամբ՝ առաջարկվող լուծումները որոշակի հստակություն կմտցնեն  ոլորտի կարգավորման հարցում եւ կնպաստեն հեղինակային իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությանը:

Էդմոն Մարուքյանը ներկայացրեց գլխադասային՝ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Այնուհետեւ Ազգային ժողովը քննարկեց ԱԺ պատգամավորներ Դավիթ Հարությունյանի եւ Նաիրա Զոհրաբյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց Դավիթ Հարությունյանը: Նախագծով առաջարկվում է վաղեմության ժամկետն անցնելու հետեւանքով քրեական պատասխանատվությունից ազատելուն վերաբող Օրենսգրքի 75-րդ հոդվածում լրացում կատարել, ըստ որի՝ անչափահաս տուժողի նկատմամբ սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված` Օրենսգրքի 138-142-րդ հոդվածներով նախատեսված հանցանք կատարած անձի նկատմամբ վաղեմության ժամկետի հաշվարկը կսկսվի տուժողի տասնութ տարին լրանալու պահից: Առաջարկվում է 138-րդ եւ 139-րդ հոդվածներով նախատեսված հանցակազմերի թվին ավելացնել նաեւ համապատասխան արարքը կատարելը ակնհայտ հղի կնոջ նկատմամբ, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկայի գործադրմամբ կամ դա գործադրելու սպառնալիքով, ուղղիչ հիմնարկում պատիժը կրող անձի նկատմամբ, կալանավորվածներին պահելու վայրում կամ ձերբակալվածներին պահելու վայրում պահվող անձի նկատմամբ, կարգապահական գումարտակում պահվող անձի նկատմամբ, զորամասում զինծառայողի նկատմամբ, բուժհաստատությունում բուժվող կամ հետազոտվող անձի նկատմամբ համապատասխան հաստատության աշխատակցի կողմից, անձին առեւանգելով կամ ազատությունից ապօրինի զրկելով:Նախագծով առաջարկվում է նաեւ որպես արարքի առանձնապես վտանգավոր նոր տեսակ սահմանել համապատասխան արարքը կատարելը երեխայի նկատմամբ այն անձի կողմից, ում վրա դրված է նրա դաստիարակության կամ խնամքի պարտականություն: Նշված լրացմամբ պայմանավորված? նախագծով առաջարկվում է նաեւ սանկցիայում նախատեսված հիմնական պատժի հետ միասին սահմանել լրացուցիչ պատիժ` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը երեք տարի ժամկետով: Օրինագծով առաջարկվում է Օրենսգրքի 140-րդ հոդվածով նախատեսված արարքի որակյալ հանցակազմ սահմանել այդ արարքը ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ կատարելը` նախատեսելով ավելի խիստ պատիժ` ազատազրկում հինգից տասներկու տարի ժամկետով:Առաջարկվում է տասնութ տարին լրացած անձի կողմից  տասնվեց տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքում որպես որակյալ հանցակազմ նախատեսել միեւնույն անձի նկատմամբ պարբերաբար կատարելը, ինչպես նաեւ նույն արարքը կատարելը  մի խումբ անձանց կողմից կամ քսանմեկ տարին լրացած անձի կողմից: Նշված որակյալ հանցակազմերի առկայության պարագայում առաջարկվում է սահմանել ավելի խիստ պատիժ` չորսից տասը տարի ժամկետով ազատազրկում:Առաջարկվում է 141-րդ հոդվածի երրորդ մասով սահմանել առավել խիստ պատիժ համապատասխան արարքը տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ կատարելու համար եւ այն դեպքերում, երբ արարքը կատարվում է երեխայի նկատմամբ այն անձի կողմից, ում վրա դրված է վերջինիս դաստիարակության կամ խնամքի պարտականություն` որպես պատիժ սահմանելով ազատազրկում հինգից տասներկու տարի ժամկետով: Նախագծով առաջարկվում է նաեւ Օրենսգրքի 142-րդ հոդվածի երկրորդ մասով որպես որակյալ հանցակազմ նախատեսել անառակաբարո գործողություններ կատարելը     տասնվեց տարին լրացած անձի կողմից? բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,     21 տարին լրացած անձի կողմից ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ, մի խումբ անձանց կողմից,  միեւնույն անձի նկատմամբ` պարբերաբար,  տասնութ տարին լրացած անձի կողմից տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ, էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կիրառմամաբ: Առաջարկվում է սահմանել երկուսից հինգ տարի ժամկետով ազատազրկում: Ավելի խիստ պատիժ է առաջարկվում սահմանել այն դեպքերի համար, երբ համապատասխան արարքը կատարվել է երեխայի նկատմամբ այն անձի կողմից, ում վրա դրված է նրա դաստիարակության կամ խնամքի պարտականություն,  ինչպես նաեւ այն կատարելը տասներկու տարին չլրացած անձի նկատմամբ: Նմանատիպ դեպքերի համար նախագծի երրորդ մասի սանկցիայով նախատեսվում է երեքից յոթ տարի ժամկետով ազատազրկում:  Առաջարկվում է կատարելագործել Օրենսգրքի 18-րդ գլխով նախատեսված սեռական ազատության եւ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված որոշ հանցագործությունների դիսպոզիցիաները, ինչպես նաեւ որոշակի փոփոխություններ կատարել կոնկրետ հոդվածների սանկցիաներում:

Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց գլխադասային՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:

ԱԺ պատգամավորները քննարկեցին նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» օրինագիծը եւ դրա հետ կապված մի շարք օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթը:

Ազգային ժողովը քառօրյա նիստերի աշխատանքը կշարունակի սեպտեմբերի 10-ին:
 


17.05.2024
Արման Եղոյանը հանդիպել է ուսանողների հետ
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մայիսի 17-ին հանդիպել եւ զրուցել է Երեւանի «Գլաձոր» համալսարանի միջազգային հարաբերությունների ամբիոնի ուսանողների հետ: Արմեն Եղոյանն ուսանողներին մանրամասն ներկայացրել է հանձնաժողովի գործառույթները, պատգամավորների գործունեո...

17.05.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ԱՍԵԱՆ ԽՎ-ում ԱԺ պատվիրակություն ձեւավորելու վերաբերյալ նախաձեռնությանը
Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովը ստացել է դիտորդի կարգավիճակ: Այս մասին ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը` հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելով ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհ...

17.05.2024
Քննարկվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում առաջարկվող լրացումը
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանն առաջարկում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածը լրացնել 8.1 մասով. «Բացառիկ դեպքերում քրեական վարույթի պատշաճ եւ համակողմանի քննությունն ապահովելու նպատակով գլխավոր դատախազն իրավասու է նաեւ իր որոշմամբ փոխել քրեական ...

17.05.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 17-ին գումարած նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է օրենսդրական նախաձեռնություններ: ««Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայութ...

17.05.2024
Համայնքի ավագանու անդամների՝ այլ պաշտոններ զբաղեցնելու սահմանափակումների առանձնահատկությունները կսահմանվեն ոլորտային օրենսդրությամբ
«Հանրային ծառայության մասին» օրենքի կարգավորումներով նախատեսված է հանրային պաշտոն եւ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց կողմից պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոն զբաղեցնելու արգելք, իսկ «Տեղական ինքնակառավարման մասին» ու «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օ...

17.05.2024
Նախատեսվում է կրճատել հարկման ընդհանուր համակարգում առկա հարկային բեռի եւ շրջանառության հարկի համակարգի հարկային բեռի միջեւ տարբերությունը
Նախագծերի կարգավորման առարկան շրջանառության հարկի համակարգի գործունեության հիմնական տեսակների համար սահմանված շրջանառության հարկի դրույքաչափերն են եւ այդ գործունեության տեսակների մասով շրջանառության հարկի հաշվարկման մոտեցումների վերանայումը, ինչպես նաեւ շրջանառության հարկի եւ միկրոձեռնարկատիրության ...

17.05.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծերին
Առաջարկվող կարգավորումներն ուղղված են ճանապարհային ցանցի եւ թունելների անվտանգության մակարդակի բարձրացմանը, դրանց հնարավոր ռիսկերի նվազեցմանն ու ճանապարհատրանսպորտային պատահարների ուղղությամբ կանխարգելող քաղաքականության իրականացմանը: Մայիսի 17-ին Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրոր...

17.05.2024
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

17.05.2024
Սխալ ներկայացված տեղեկատվության համար առաջարկվում է պատասխանատվություն սահմանել
Նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի հարկերի հաշվարկմանն ուղղակիորեն չառնչվող, սակայն հարկային մարմնի կողմից իրականացվող վերլուծական աշխատանքների համար էական նշանակություն ունեցող տեղեկատվական աղյուսակներում լրացվող տեղեկատվության սխալ` ոչ հավաստի լինելու դեպքում վարչական պատասխանատվության կիրառման հարց...

17.05.2024
Կառավարությունն առաջարկել է նոր փոփոխություններ թրեյդ-ին առեւտրի տեսակի գործունեության մեջ
Դեռեւս 2021 թվականին Ազգային ժողովի կողմից ընդունվել է ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը, որով ներդրվեց «թրեյդ-ին» առեւտրի տեսակի հասկացությունը: Թրեյդ-ին առեւտրի տեսակը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ է, որի լիցենզիան տրամադրվում է Էկոնոմիկայ...

17.05.2024
Գործադիրն առաջարկում է հստակեցնել պետական կառավարման համակարգում պաշտոններ զբաղեցնող որոշ անձանց աշխատանքը
«Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխությամբ առաջարկվում է քաղաքացիական աշխատանք կատարելու վերաբերյալ հոդվածից փորձագետին առնչվող հատվածն առանձնացնել եւ իրավակարգավորումները տալ առանձին հոդվածով՝ առանց որեւէ բովանդակային փոփոխության: «Հանրային ծառայության մասին» ու «Պետական պաշտոններ եւ պետակա...

17.05.2024
Նախաձեռնությամբ առաջարկվում է Քաղաքացիական օրենսգրքով սահմանել Կորպորատիվ կառավարման կանոնագրքի հասկացությունը
Նախաձեռնությամբ առաջարկվում է Քաղաքացիական օրենսգրքով սահմանել Կորպորատիվ կառավարման կանոնագրքի հասկացությունը եւ դրա ընդունման համար անհրաժեշտ լիազորող նորմը: «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է Պետական-իրավական հարցերի...

17.05.2024
Ժնեւում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի եւ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը
Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստի շրջանակում մայիսի 16-ին կազմակերպության միջնորդությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումն Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ:...

17.05.2024
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

17.05.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

17.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 20-ին՝ ժամը 14:00-ին, 214 սրահում: Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովները մայիսի 20-ին՝ ժամը 13...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am